Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոս

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը՝ Արցախի հերոս
08.05.2016 | 23:48

Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է պարգևատրման հրամանագրեր: 2016-ի ապրիլի 2-5-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է մեկը, «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 44 հոգի, 4-ը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 241 հոգի, 11-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 16 հոգի, 2-ը` հետմահու: ԼՂՀ մատուցած ծառայությունների համար մեկ ազատամարտիկ պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Դիտվել է՝ 4412

Մեկնաբանություններ